Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես իմ անուշ Հայաստանին»` գերմաներեն

«Ես իմ անուշ Հայաստանին»` գերմաներեն
25.07.2013 | 18:25

Կոնրադ Կունինը գերմաներեն է թարգմանել Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:

Չարենցը նախկինում թարգմանվել է գերմաներեն, բայց ինչպես նշել է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, «Ես իմ անուշ Հայաստանի» վերնագրով գիրքը նոր ձևաչափ է և նոր խոսք չարենցյան թարգմանության ոլորտում:
Կունինը ազգությամբ գերմանացի է, հայերեն նա սովորել է կնոջից` աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանից:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրքում զուգահեռ ներկայացված են Չարենցի ստեղծագործությունների հայերեն և գերմաներեն տարբերակները: Նրա գնահատմամբ` շատ լավ ընտրանի է ներկայացված, հրատարակությունը որակյալ է, ձևավորումը` գեղեցիկ, թարգմանությունը` հոգեհարազատ չարենցյան անմիջականությանը, հնչողությանը, ռիթմին:
Լիլիթ Հակոբյանը նկատեց նաև, որ Չարենցը գերմաներեն շատ չի թարգմանվել, այս թարգմանության շնորհիվ օտարերկրյա ընթերցողը կծանոթանա մեր հանճարին:
Հավելենք, որ Լևոն Անանյանը գերմանացի թարգմանչին հանձնել է ՀԳՄ պատվոգիր և մեդալ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ